Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսկ ո՞ւր են մյուսները

Իսկ ո՞ւր են մյուսները
14.02.2014 | 16:18

Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնությունը, թվում է, պետք է սթափեցներ լրագրողական ողջ հանրությանն, անկախ այն բանից, ընդունո՞ւմ են Անիի քաղաքական հայացքները, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Անին ու իր եղբայրները՝ Սարգիս և Արեգ Գևորգյանները, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման պատճառով պարբերաբար հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում և ենթարկվում բռնությունների: Անիի նկատմամբ բռնությունը , երբ նա լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքից առաջ թռուցիկներ բաժանելու ակցիան, հատուկ ուշադրության պետք է արժանանար բոլոր իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք իրենց գործունեության առանցք են հայտարարել մարդու իրավունքների պաշտպանությունը: Սակայն, պարզվեց, որ մի քանի կազմակերպություններից («Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ», Հելսինկյան կոմիտե, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ) բացի՝ մնացյալ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին առանձնապես չի հուզել այս միջադեպը: Հակառակ դեպքում, տեղական և արտերկրյա սեմինարներին պարբերաբար մասնակցող, խոսքի և մամուլի ազատության մասին խրոխտ ելույթներ ունեցող, ԶԼՄ-ների մոնիտորինգներ անցկացնող ՀԿ-ների գործիչներն ու իրավապաշտպաններն իրենց մտահոգությունը կարտահայտեին կատարվածի առթիվ: Չէ՞ որ դրամաշնորհները միայն մամուլի վիճակի, ԶԼՄ-ների ազատության մասին ծեծված ճշմարտություններ բարձրաձայնելու համար չեն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ